Նա չէր հանձնվում… Հիմա որդին իր գրկում է

Նա չէր հանձնվում… Հիմա որդին իր գրկում է

Երբ Աննա Սահակյանին ասացին, որ նա ունի քաղցկեղ և նաև անպտղություն՝ շատերը մտածեցին, որ նրա ճանապարհն ավարտվել է։ Բայց Աննան չհանձնվեց։ Նա անցավ ցավի ու քիմիաթերապիայի միջով՝ հավատալով, որ մի օր դեռ մայր կդառնա։

Այսօր նա այդ հրաշքը գրկում է։ Որդի ունի։ Իսկ նրա կողքին էին մարդիկ, ովքեր իսկապես հավատում են հրաշքներին՝ բժիշկ Արաքս Հովհաննիսյանը, Լիլիթ Սուվարյանը և ամբողջ «Շենգավիթ» թիմը։

🌱 Երբ սերը, հավատը և մասնագիտությունը միանում են՝ ամեն ինչ հնարավոր է դառնում։ Հիշեք՝ քաղցկեղը դատավճիռ չէ։ Երբեք։

She Didn’t Give Up — Now She Holds Her Baby
Anna Sahakyan was diagnosed with cancer and infertility. Many would give up. She didn’t. Through chemo, pain, and uncertainty, she kept going — believing one day she’d be a mom.

That day came. She now holds her son. Thanks to the dedication of Dr. Araks Hovhannisyan, Dr. Lilit Suvaryan, and the Shengavit team, a dream came true.💛 Sometimes, miracles are born from hope, care, and faith.